ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կեցություն և գիտակցություն. ստատիկ և դինամիկ մոտեցում

Կեցություն և գիտակցություն. ստատիկ և դինամիկ մոտեցում
03.05.2024 | 09:48

Ժամանակին Կարլ Մարքսն ասել է, որ ոչ թե մարդկանց գիտակցությունն է որոշում նրանց կեցությունը, այլ ընդհակառակը` հասարակական կեցությունն է որոշում նրանց գիտակցությունը։

Սա մի պնդում է, որը հավասարապես ճիշտ է նաև մարդկանց անձ մակարդակի կեցության և գիտակցության հարցում։

Բայց մյուս կողմից էլ պարզ է նաև, որ ինչպես կեցությունն է որոշում գիտակցությունը, այնպես էլ գիտակցությունը կարող է որոշել կեցությունը։

Օրինակների համար հեռու գնալ պետք չէ, քանի որ մարդկանց կյանքում բազմաթիվ են այն դեպքերը, երբ կեցությունն է որոշում նրանց գիտակցությունը և, հակառակը, գիտակցությունն է որոշում կեցությունը։

Այս իմաստով, որևէ երկրի կրթական համակարգի նպատակը հասարակական գիտակցություն ձևավորելն է՝ մարդկանց կեցությունը կառավարելու նպատակով։

Նույն կարգի խնդիր է նաև էլիտայի գիտակցության և հասարակական կեցության կապը այն իմաստով, որ եթե էլիտայի գիտակցությունը գավառական է, ապա հասարակական կեցությունը կլինի շատ ցածր մակարդակի։

Եթե այս հարցին մոտենում ենք ժամանակակից քանակական հասարակագիտության տեսանկյունից, որը ենթադրում է սիստեմային ու մոդելային մոտեցումներ, ապա վերը բերված Կարլ Մարքսի ֆորմուլան կարելի է դիտարկել որպես սահմանափակ ու միակողմանի կիրառություն ունեցող ստատիկ մոդել, որը ճիշտ է ժամանակի որևէ կոնկրետ կտրվածքի համար միայն։

Իրականում, հասարակական կյանքի այս և այլ բազմաթիվ պրոբլեմները կարող են հասկացվել միայն դինամիկ սիստեմային մոտեցումներով։

Պարզ մոտեցումով այս բարդ հարցը հասկանալու համար դիտարկենք որևէ դինամիկ զարգացող հասարակության մեջ մարդկանց կեցության և նրանց գիտակցության կապը իրենց պարադիգմային շարժի մեջ։

Ակնհայտ է, որ հասարակական և անձնական մակարդակի կեցությունն ու գիտակցությունը պայմանավորված են մեկը մյուսով, ճիշտ այնպես, ինչպես տարածվող էլեկտրամագմիսական դաշտում մագնիսական դաշտը պայմանավորված է էլեկտրական դաշտով և հակառակը։

Այսինքն, ձեռք բերված գիտակցության մակարդակով որոշ հապաղումով որոշվում է մարդկանց կեցության նոր մակարդակը, իսկ կեցության այդ նոր մակարդակը որպես տրամպլին է ծառայում նոր գիտակցական մակարդակի բարձրանալու համար և նմանատիպ զարգացման ցիկլը կրկնվում է։

Եթե այս պրոբլեմին մոտենում ենք մարդկային համակարգերի մաթեմատիկական տեսության տեսանկյունով, ապա նման դինամիկ պրոցեսը հնարավոր չէ նկարագրել պարզ ֆորմուլայով, այլ միայն դիֆերենցիալ հավասարումների զույգով՝ մի-մի հավասարում կեցության և գիտակցության մակարդակների համար, հավասարումներ, որոնք փոխկապակցված են և պայմանավորված են մեկը մյուսով։

Այդ հավասարումներն ունեն անվերջ քանակությամբ մասնավոր լուծումներ, որոնք արտացոլում են իրական կյանքում տեղի ունեցող իրադարձությունները։

Ահա դրանցից մի քանիսը՝

1․ Փոփոխված հասարակական գիտակցությունը մի դեպքում բերում է հասարակական կեցության լավացմանը, մյուս դեպքում՝ դրա անկմանը։

2․ Եվ հակառակը՝ հասարակական կեցության կտրուկ փոփոխությունը մի դեպքում բերում է հասարակական գիտակցության աճի, իսկ մյուս դեպքում՝ մարդկանց գիտակցական մակարդակի անկման, ինչպես, ասենք, մեր անկախացման և առանց գազի մնալու ընթացքում։

3․ Ի տարբերություն առաջին երկու դեպքերի, որոնք ապերիոդիկ լուծումներ են, կարող են լինել նաև այդ հավասարումների պարբերական լուծումներ, որոնք կարտացոլեն և՛ ստացիոնար հասարակական պրոցեսները, և՛ ոչ ստացիոնար զարգացման ու անկումային պրոցեսները։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2976

Մեկնաբանություններ